Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով Սիրիայում ստեղծված իրավիճակն են քննարկել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությանը։
Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը թուրք-ադրբեջանական համագործակցությունից բխող հարցերի են անդրադարձել, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մի շարք այլ հարցեր։
Բաքուն աջակցություն է հայտնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ հույս հայտնելով, թե խնդիրները կլուծվեն Սիրիայի ժողովրդի շահերի ու կամքի հիման վրա։
Սիրիայում ստեղծված կացությունը երեկ էլ երկու երկրների առաջնորդներն էին քննարկել։