Թուրքական իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կազմակերպությանն անդամակցելու դիմումը Անկարան ներկայացրել է ամիսներ առաջ։
Ամերիկյան պարբերականը նշում է, որ BRICS-ի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը պայմանավորված է նաև ԵՄ-ին անդամակցելու հարցում առաջընթացի բացակայությամբ, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ տարաձայնություններով։ Bloomberg-ի տվյալներով՝ կազմակերպության ընդարձակման հարցը ակնկալվում է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Անցած ամիս կազմակերպությանը միանալու պաշտոնական հայց է ներկայացրել նաև Ադրբեջանը:
Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ միությունը կազմավորվել է 2006 թվականին, հետագայում խմբին միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար