Բրազիլիայում ամենահարավային Ռիո Գրանդե դե Սուլ նահանգում հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, հայտնում են տեղական իշխանությունները:
Քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ փոթորիկները և ջրհեղեղները, որոնք շարունակվում են մոտ 11 միլիոն բնակչություն ունեցող նահանգում արդեն մի քանի օր, դարձել են շուրջ 340,000 մարդու տեղահանման պատճառ։ Եվս 141 հոգի անհետ կորել է:
Հորդառատ անձրևների հետևանքով տարածաշրջանի մի քանի գետերում և լճերում ջրի մակարդակը հասել է երբևէ ամենաբարձր մակարդակին։
Տեղացի գիտնականները կարծում են, որ իրավիճակը սրվել է կլիմայի փոփոխության պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրազիլիայում սողանքները և ջրհեղեղները տասնյակ մարդկանց կյանք են խլել