Բրազիլիայի ամենահարավային նահանգում մի քանի օր շարունակ հորդառատ անձրևներ են։ Սաստիկ ջրհեղեղների և սողանքների հետևանքով 55 մարդ է զոհվել, հայտնել են տեղական իշխանությունները:
Եվս 74 մարդ անհետ կորել է։
Անցած շաբաթ օրվանից սկսած՝ հեղեղների սկսվելուց հետո, մոտ 25 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները: Առնվազն կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության կամ խմելու ջրի, սպասվում են նոր տեղումներ։
Նման անոմալ եղանակը միջինից բարձր ջերմաստիճանի, բարձր խոնավության և ուժեղ քամիների հազվադեպ համակցության պատճառով է: