Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև մայիսի 14-ին առաջին պաշտպանական խորհրդակցություններն են կայացել։
Երևանի ու Դելիի միջև ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծում, հաստատվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Վերջին տարիներին հրապարակումներ եղան Հնդկաստանից Հայաստան զենքի, մասնավորապես շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի վաճառքի մասին:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը մարտի 4-ին Երևանում հայտարարել էր, որ չեն բացառում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը ռազմական ոլորտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամում ներառելու համար»