Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Բաքու է ժամանել Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի և իշխող կուսակցության պատվիրակությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ֆրանսիային ենթարկվող կղզու ներկայացուցիչները կքննարկեն Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարները։
«Թուրան»-ի փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ Միլլի Մեջլիսում և այլ պետական կառույցներում, ինչպես նաև համաժողով՝ «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը» թեմայով։
Բաքվի և Փարիզի հարաբերություններում սկիզբ առած ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայի դեմ դեմարշների շրջանակներում պարբերաբար հիշատակում են «ֆրանսիական գաղութատիրությունը», տարբեր միջոցառումներ նախաձեռնում այդ թեմայով:
Անցած օրերին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած արյունալի անկարգությունների համար Ֆրանսիայի իշխանությունները Բաքվին են մեղադրել՝ պնդելով, որ Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան կղզու անջատականները գործարք են կնքել Ադրբեջանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ժողովրդին անկախության օրը շնորհավորել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին քննադատում է Ֆրանսիային