«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը, որը միացել է վարչապետի հրաժարականի պահանջով Տավուշի թեմի առաջնորդի շարժմանը, այսօր Գյումրիի բուհերով էր շրջում։
Միջադեպ Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում եղավ։ Թեև ակցիայի մասնակիցները տարածք մուտք գործեցին, բայց բուհի մետական արգելափակոցները չբացվեցին նրանց առջև։ Իրավիճակը լարվեց, երբ տնօրեն Կարեն Պետրոսյանը արգելափակոցի վրայով այն կողմ անցած ակցիայի մասնակցին դուրս հրավիրեց ու արգելեց մուտքը՝ նշելով, որ խանգարում են դասերին։
Բուհի ուսանողներից մի քանիսի ու ակցիայի մասնակիցների միջև վեճ սկսվեց ու թեժացավ։
Կարեն Պետրոսյանն, ի դեպ, 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաների նախաձեռնողներից էր։ Վերջինս դիմեց ոստիկաններին, որ ներսում գտնվողներին դուրս հրավիրեն։ Այնուհետև բանավեճը շարունակվեց դրսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, Գարեգին Նժդեհի հրապարակ. ակցիաները շարունակվում ենՃարտարագիտական համալսարանում ևս սկզբում բուհի փոխտնօրենը նախ արգելեց բուհ մտնել, ասելով, թե քննություններ են։ Վիճաբանությունից հետո ակցիայի մասնակիցներին հաջողվեց մուտք գործ բուհի տարածք։
Արվեստների ակադեմիայում ակցիայի մասնակիցներն անարգել մուտք գործեցին ու իրազեկման ակցիան բուհի լսարաններում անցկացրին։
Շիրակի պետական համալսարան թեև մուտք գործեցին, բայց բուհի ռեկտորը թույլատրեց միայն մուտքի մոտ իրազեկում անցկացնել։
Սուսաննա Խոցանյանը ակցիաների ակտիվ մասնակիցներից է։ Որոշել է միանալ շարժմանը, քանի որ կարծում է՝ իշխանությունները միակողմանի զիջումների են գնում։
Գյումրիի ակցիաների ընթացքին ոստիկանները հետևում էին, մասնակիցների ու ոստիկանների միջև միջադեպեր չեղան։
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց