Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում։
«Իրանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, և մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։
«Մենք նաև հստակորեն մեր անհամաձայնությունն ենք հայտնում միջազգային սահմանների փոփոխությանը», - Իրանի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Նասեր Քանանին։
Այս հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր ընդգծել՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Մոսկվային և Բաքվին կրկին հորդորում է հարգել Իրանի պետական սահմանները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Սոբհանի