Մատչելիության հղումներ

Թեհրանը Մոսկվային և Բաքվին կրկին հորդորում է հարգել Իրանի պետական սահմանները


Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադ, արխիվ
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադ, արխիվ

Թեհրանը Մոսկվային և Բաքվին հորդորում է հարգել Իրանի պետական սահմանները։ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը այդ մասին հայտարարել է՝ անդրադառնալով «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների պահանջին և դրան Մոսկվայի աջակցությանը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է՝ սահմանների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունն ամրագրված է և հիմնված է ազգային շահերի վրա։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ, Նիքզադը նաև հավելել է, որ վերջերս Բաքվում գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել է. - «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը, Ռուսաստանին և Ադրբեջանին իմ խորհուրդն է՝ հարգել սահմանները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG