Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը, արխիվ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին: APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ, նախարարի օգնական Մուջթեբա Դեմիրչիլուն։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական դեսպանատունն աշխատանքը կվերսկսի 15-ից 20 օրվա ընթացքում»։

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրել էր աշխատանքը 2023 թվականի ձմռանը տեղի ունեցած հարձակումից հետո, բոլոր աշխատակիցները և նրանց ընտանիքները տարհանվել էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը տեղափոխվել է «ավելի ապահով վայր». ՀաջիզադեԻրանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է վերսկսել աշխատանքըԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա «հարձակում գործած Իրանի քաղաքացին կենթարկվի մահապատժի»