Թբիլիսիում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը

Վրաստան - Ընդդիմության ցույցը խորհրդարանի շենքի առջև, Թբիլիսի, 28-ը հոկտեմբերի, 2024թ.

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը, որի մասնակիցները պահանջում են չեղարկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղից երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունն ուժեղացրել է օրենսդիր մարմնի շենքի հսկողությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռուսական պոչը». Ինչպես տվյալները կարող են բացահայտել կեղծիքները Վրաստանի ընտրություններումՎրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. վարչապետ«Վրացական երազանք»-ը պնդում է՝ ընդդիմադիրներն իրենցից ձայներ են գողացելՎրաստանի ընդդիմությունն և նախագահը քվեարկության արդյունքները չեն ճանաչում. Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրել