Թբիլիսիի դատարանը տուգանել է վրացական երեք հեռուստաալիքների, որոնք հրաժարվել են հեռարձակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսահոլովակը։
Formula, Mtavari Arkhi և TV Pirveli հեռուստաալիքների դեմ համապատասխան բողոք էր ներկայացրել Վրաստանի իշխող ուժը։
«Վրացական երազանքի» տեսահոլովակում, մասնավորապես, ցուցադրվում են քաղաքներ «Ո՛չ պատերազմին» մակագրությամբ Ուկրաինայում պատերազմի հետևանքների մասին սև ու սպիտակ կադրեր՝ ռազմական գործողություններից ավերված շենքեր, ապա այդ կադրերին հաջորդում են տեսարաններ Վրաստանից՝ «Ընտրի՛ր խաղաղությունը» գրությամբ:
Նախընտրական այդ տեսահոլովակը մերժած հեռուստաընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ «Վրացական երազանքը» «ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն օգտագործում է իր քաղաքական քարոզարշավի համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարցումների համաձայն, «Վրացական երազանք»-ը կարող է հաղթել առաջիկա ընտրություններում