Մատչելիության հղումներ

Հարցումների համաձայն, «Վրացական երազանք»-ը կարող է հաղթել առաջիկա ընտրություններում


Վրաստանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Վրաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն, իշխող «Վրացական երազանք»-ը կարող է հաղթել հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններում։

Gorbi սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային այս շաբաթ, իշխող կուսակցությունը կստանար քվեների 59 տոկոսը։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին, ըստ սոցիոլոգների, պատրաստ է քվեարկել ընտրողների 13 տոկոսը։

«Խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ հինգ տոկոսի արգելքը կարող են հաղթահարել ևս երկու ընդդիմադիր դաշինքներ», - նշում են հետազոտության հեղինակները։

Հարցմանը մասնակցել է 1700 Վրաստանի քաղաքացի, դրա պատվիրատուն «Իմեդի» հեռուստաընկերությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG