Տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին Հորդանանի ԱԳ նախարարը մեկնում է Իրան բանակցելու

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի կայցելի Իրան՝ իրանցի պաշտոնակցի հետ քննարկելու տարածաշրջանային զարգացումները Թեհրանում «Համաս»-ի առաջնորդի սպանությունից հետո, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները:

«Համաս»-ը ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց է ճանաչվել։

Սաֆադիի այցն Իրան հաջորդում է Միացյալ Նահանգների և նրա գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իտալիայի և Եգիպտոսի շարունակական դիվանագիտական գործողություններին՝ կանխելու հետագա տարածաշրջանային էսկալացիան:

Իսմայիլ Հանիեի սպանությանը նախորդել էր Բեյրութում Իրանի աջակցած լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման բարձրաստիճան ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով։

Ծայրահեղական «Համաս»-ը և Իրանը մեղադրել են Իսրայելին Հանիեի սպանության մեջ և խոստացել են պատասխան քայլեր ձեռնարկել։ Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը սպանությանը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելը պատասխանել է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի առաջին արձագանքը. Նեթանյահուն պնդել է՝ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման