Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Հայտարարությունն արվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների վրա Ռուսաստանի պետական կառույցների կողմից ճնշումների կտրուկ աճի ֆոնին:
Գործով ձերբակալված կասկածյալների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։
Հայտարարությունից բխում է, որ Ռուսաստան պետք է մեկնել միայն հրատապ անհրաժեշտության դեպքում։ Նախկինում իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել էին Ռուսաստանում Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների նկատմամբ այլատյացության դեմ հայտարարությունների աճի մասին։
Իսկ նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստան մուտքի զանգվածային մերժումների մասին։
2023 թվականին, ըստ Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարության տվյալների, 652 հազար մարդ մեկնել է Ռուսաստան աշխատելու։ Նրանք աշխատանքային միգրանտների երկրորդ խումբն են երկրում Ուզբեկստանի քաղաքացիներից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չեղարկում է Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի քննչականը պնդում է, թե իր հրապարակած կադրերը կարող են վկայել ահաբեկչության և պատերազմի միջև կապի մասին