Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մեկնել է Բուլղարիա, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Այցի օրակարգից նախարարությունը մանրամասներ չի հաղորդում։
Այս տարվա փետրվարի 14-ին Բուլղարիայում էր նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Իսկ փետրվարի 17-ին, անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանն շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Մյունխենում գտնվող Պապիկյանը հանդիպեց Բուլղարիայի իր պաշտոնակցի հետ։ Տոդոր Տագարևի հետ նա քննարկեց պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։ Այդ օրը պայմանավորվածություն ձեռքբերվեց երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը Բուլղարիայի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր