Մատչելիության հղումներ

Պապիկյանը Բուլղարիայի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր


Գերմանիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայի իր պաշտոնակցի` Տոդոր Տագարևի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։

Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով Գերմանիա է մեկնել փետրվարի 16-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG