Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական զինված ընդդիմությունը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հալեպի ուղղությամբ, հաղորդում են մի շարք թուրքական և արևմտյան աղբյուրներ։
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալներն ընդամենը մի քանի ժամում կարողացել են 32 գյուղ գրավել՝ ընդհուպ մոտենալով Հալեպից ընդամենը 20 կիլոմետր հյուսիս գտնվող Նուբբուլ քաղաքին։
Թուրքական որոշ աղբյուրներ, վկայակոչելով Reuters գործակալությունը, պնդում են, որ հարձակումը հնարավոր է դարձել Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումների՝ դիրքերը լքելուց հետո։
Վերջին անգամ Սիրիայի զինված ընդդիմությունը հարձակողական գործողություններ ձեռնարկել էր 2020 թվականի մարտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիան պատերազմի մեկնարկից 10 տարի անց․ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն