Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Իրան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Շոյգուն Թեհրանում բանակցություններ կվարի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հետ։
Գործակալությունը նշում է, որ Շոյգուին կընդունի նաև Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Շոյգուն Թեհրանում կքննարկի երկկողմ համագործակցության լայն շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր, ասվում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունում։
Սերգեյ Շոյգուն Իրան է մեկնում այն ժամանակ, երբ Իրանից սպառնալինքներ են հնչում Իսրայելի հասցեին։ Անցած շաբաթ «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո Թեհրանը մեղադրանքի սլաքները դեպի Իսյրաել ուղղեց։
Վաշինգտոնը վերահաստատել է «ԱՄՆ-ի երկաթյա աջակցությունը» Իրանի կողմից պատասխան հարձակման դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը դաշնակիցների հետ կքննարկի Իսրայելի դեմ քայլերը. Reuters ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն արդեն «բազմաճակատ պատերազմի» մեջ է Իրանի հետ․ Նեթանյահու