Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսում հոկտեմբերի 17-20-ն անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնում։
«Ազատության» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ մրցանակն իր համար անակնկալ է եղել, քանի որ ֆիլմն ուղարկել է այս փառատոն, բայց չի հետևել, որ այն ընդգրկվել է մրցութային անվանակարգում։
Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքում։
Հեռախոսի տեսախցիկով Շողակաթը որոշել է նկարահանել եղբոր մարմինը փնտրելու, աճյունի հայտնաբերման, ԴՆԹ-ի նույնականացման արդյունքներին սպասելու ծանր օրերն ու ամիսները։
«1489»-ը այն համարն է, որ կրել է 21-ամյա Սողոմոն Վարդանյանի չնույնականացված մարմինը։
Այս ֆիլմի հաղթարշավը սկսվեց Ամստերդամում՝ վավերագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA կինոփառատոնում այն ճանաչվեց «Լավագույն ֆիլմ», ինչպես նաև արժանացավ ՖԻՊՐԵՍԻ մրցանակին։