Կիևը մեղադրել է Մոսկվային Սև ծովում ուկրաինական հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավի վրա հրթիռներ արձակելու համար։
Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ նավը խոցվել է ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի ծովային տնտեսական գոտում:
Ըստ առափնյա պահպանության մամուլի հաղորդագրության՝ նավը ցորենը Ուկրաինայի Չեռնոմորսկ քաղաքից Ստամբուլ էր տեղափոխում։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրո Պլետենչյուկն էլ հայտնել է, որ բեռը մեկնում էր Եգիպտոս:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ հարվածը «հանդուգն հարձակում էր նավարկության ազատության և համաշխարհային պարենային անվտանգության դեմ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Ռումինիայի ՊՆ-ի՝ ռուսական անօդաչուները հավանաբար խախտել են իրենց օդային տարածքը