Հարավային Կորեան հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորների։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր պնդել, որ իր անվտանգության ծառայությունը հարցաքննում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում գերի ընկած երկու մարտիկի։
«Սկզբում նա կարծում էր, որ իրեն ուղարկում են վերապատրաստման, սակայն Ռուսաստան ժամանելուն պես հասկացել է, որ իրեն ուղարկում են գործողության», - հայտնել է Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը։
«Ինչպես բոլոր ռազմագերիները, այս երկու հյուսիսկորեացի զինվորները ևս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել էր Զելենսկին X-ում։
Անցյալ աշնանը Հյուսիսային Կորեան մոտ 11 հազար զինվոր ուղարկեց Կուրսկի շրջան՝ ռուսական զորքերին աջակցելու համար։ Մոսկվան հետ է գրավել տարածքի մոտ 40 տոկոսը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են Կուրսկում ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ Փհենյանի զորքերը, ըստ տեղեկությունների, հսկայական կորուստներ են կրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը Կուրսկի շրջանից հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան փորձում է դանդաղեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը Դոնբասի առանցքային հատվածներում