Օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Այսօր այսպիսի որոշում է կայացրել Հայաստանի Սահմանադրական դատարանը:
ՍԴ ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշումը, ըստ եզրափակիչ մասի 2-րդ կետի, վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Սահմանադրական դատարանի 9 դատավորները սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը սկսել էին քննել սեպտեմբերի 24-ին և նույն օրը հեռացել էին խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն քննեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականությունըԱյս փաստաթուղթը կանոնակարգում է հայ - ադրբեջանական հանձնաժողովների համատեղ գործունեությունը, ունի 7 հոդված։ Ըստ դրա՝ կողմերը սահմանազատման համար կարող են փորձագետների ներգրավել, փոխանակել քարտեզագրական և գեոդեզիական նյութեր, լուսանկարներ, մշակել և ընդունել համատեղ աշխատանքի կարգի, սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցներ, սահմանազատման ընթացքում սահմանի առանձին հատվածներով իրականացնել սահմանագծման աշխատանքներ, դրա վերաբերյալ կազմել սահմանագծի անցման նկարագրություն, որն էլ մինչև սահմանազատման գործընթացի ավարտը կհամարվի համաձայնեցված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը