Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանի հանդիպումը արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցում են թե՛ սովորական քաղաքացիներ, թե Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք։
«Երբ արցախյան շարժումը սկսվել է, միշտ ասել եմ՝ մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցը առանձին դիտարկենք հայոց հարցից: Այն ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից: Հայկական հարցի շարանի մեջ առանձին չի կարող դիտարկվել, որ չդառնա արցախյան խնդիր, այլ հայրենական, որ հայության այս տեսակը մյուսից չտարբերվի», - հայտարարեց սրբազանը՝ նշելով․ - «Այս փուլում Արցախի խնդիրը պետությունից պետք է տեղափոխել մարդու: Մեր գործողությունների կերպը պետք է լինի մարդը: Գոնե այս փուլում ամեն ջանք ներդնելով՝ միջազգային ու ոչ միջազգային, տուն վերադառնալու համար՝ որևէ ձևով չվտանգելով այն կյանքը, որում գտնվում ենք այսօր»:
Մանրամասներն՝ ավելի ուշ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր բան չենք տեսնում․ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով»․ Ալեն Սիմոնյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքական ուժերը Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո խոսում են վարչապետի պաշտոնում նրա թեկնածության մասին