«ՆԱՏՕ-ն նախկինում էլ ասել է, որ եթե դաշնակիցները սպառազինություն են մատակարարում Ուկրաինային, ապա դրա կիրառման վրա սահմանափակումներ չպետք է լինեն», - այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ մեկնաբանելով արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու Կիևին տրված թույլտվությունը։
«Այս հարցում վերջնական որոշումը, սակայն, այդ սպառազինությունը մատակարարող պետություններինն է», - հավելել է դաշինքի ղեկավարը։
Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։ Այդ տեղեկությունը Կիևն ու Վաշինգտոնը դեռ չեն մեկնաբանում, սակայն այն հաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը:
Մոսկվայից հայտարարում են, որ արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքի վրա հարձակումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեդվեդև․ «Արևմտյան հրթիռներով հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում» Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ ԲորելՄոսկվայից ասում են՝ հեռահար զենքով ՌԴ խորքերը հարվածելու ԱՄՆ թույլտվությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմիԸստ արևմտյան լրատվամիջոցների՝ Բայդենի վարչակազմը թույլատրել է ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին