Ռուսական կողմը հաղորդում է Դոնբասում նոր առաջխաղացման մասին

ՌԴ ՊՆ զինվորականները, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Դոնբասում արձանագրված նոր առաջխաղացման մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ պնդում է, որ զորքերի հարավային խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Լուգանսկի մարզի Բելեգորովկա բնակավայրի հանդեպ։

Ռազմական գործողություններին հետևող ամենահեղինակավոր ուկրաինական Տելեգրամ ալիքի՝ Deep State-ի տեղեկություններով՝ ռուսական ուժերը վերջին 24 ժամում հարձակում են ձեռնարկել նաև Խարկովի մարզի Զելյոնոե բնակավայրի ուղղությամբ, այժմ այստեղ համառ մարտեր են ընթանում։