Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է, որ ԱԹՍ-ներ են ընկել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում


Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը, ապրիլ, 2024թ.
Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը, ապրիլ, 2024թ.

Ռուսական կողմը պնդում է, թե բռնակցված Ղրիմի և այլ շրջանների վրա ուկրաինական ԱԹՍ-ներ են արձակվել կիրակի գիշերը։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ վեց անօդաչու թռչող սարք է ընկել հարավային Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում:

Կիևից մեկնաբանություններ չկան։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հարձակումից հետո նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։

Սլավյանսկի նավթավերամշակման մասնավոր գործարանի հզորությունը կազմում է տարեկան 4 մլն տոննա նավթ՝ օրական մոտ 1 մլն բարել։

Ռուսաստանը շարունակում է հարվածները Ուկրաինայի, այդ թվում՝ բնակավայրերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG