Գալուզին․ «Արևմուտքը կարող է Վրաստանում մայդան կազմակերպել»

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

«Արևմուտքն աշնանը կարող է Վրաստանում մայդան կազմակերպել», - պետական ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք տեսնում ենք արևմտյան պետությունների ներկայացուցիչների փորձերը՝ լարել իրադրությունը Վրաստանում հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համատեքստում», - նշել է Գալուզինը՝ հավելելով, թե չի բացառվում, որ նպատակը «իշխանափոխության մայդանային սցենարի իրականացումն ու Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելն է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձե․ «Որևէ մեկն աշխարհում իրավունք չունի հրահանգներ տալ Վրաստանին»Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ-ի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին․ ՄիլլերՎրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը