Ռուսաստանը «Վրացական լեգեոնը» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

Վրաստանի և Ռուսաստանի դրոշները

Ռուսաստանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել «Վրացական ազգային լեգեոնը», հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։

Ավելի վաղ լեգիոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվին հայտնել էր իրեն թունավորելու փորձի մասին։ Նրա հանդեպ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված։

«Վրացական ազգային լեգեոնը» կամավորական զինված ստորաբաժանում է, որը Ուկրաինայում կռվում է օկուպանտ ռուսական ուժերի դեմ։ Լեգեոնի մեծ մասը վրացի նախկին զինվորականներ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» ևս մեկ մարտիկ է զոհվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական լեգեոնի» հրամանատարը պնդում է՝ իրեն թունավորել են