Մատչելիության հղումներ

«Վրացական լեգեոնի» հրամանատարը պնդում է՝ իրեն թունավորել են


Մամուկա Մամուլաշվիլին, արխիվ
Մամուկա Մամուլաշվիլին, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի շարքերում պատերազմին մասնակցող վրաց զինվորականներից կազմված «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին պնդում է, որ իրեն թունավորել են, իր օրգանիզմում հայտնաբերվել են թունավոր նյութեր՝ մկնդեղ, սնդիկ և անագ։ Թունաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են Գերմանիայի լաբորատորիայից։

Մամուլաշվիլիի խոսքով՝ իր առողջական վիճակը վատացել է ամիսներ առաջ, բողոքներ ուներ մասնավորապես աղիքների ցավերից։

«{Բժիշկները} չկարողացան հասկանալ բորբոքման պատճառը ու հետաքննություն սկսեցին։ Այս պահին թունաբանական ցուցանիշները նվազել են, բայց որ թվերը բարձր էին՝ փաստ է։ Ինչպես ինձ բացատրեցին, ենթադրաբար թունավոր նյութերը (փոշին) սննդի հետ են խառնել»,- «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում պատմել է Մամուլաշվիլին, պնդելով, որ սա Ուկրաինայում իրեն թունավորելու երրորդ փորձն է։

Մամուկա Մամուլաշվիլին և նրա գլխավորած ջոկատի մի շարք այլ անդամներ ռուսաստանյան իրավապահների սև ցուցակում են։ Ավելի վաղ նրանց դեմ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել վարձկան զինյալների հավաքագրման և զինված հակամարտությանը մասնակցելու հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG