Ռուսաստանը Վրաստանում հաղթել է. Զելենսկի

Ուկրաինայի ախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել , թե այսօր Վրաստանում հաղթել է Ռուսաստանը, քանի որ Վրաստանն ընտրել է Ռուսաստանի հետ բարեկամությունը, այլ ոչ թե ճանապարհը դեպի Եվրամիություն:

Մի շարք սկանդինավյան լրատվամիջոցների հետ զրույցում Զելենսկին հայտարարել է. - «Պետք է խոստովանել, որ այսօր Վրաստանում հաղթել է Ռուսաստանը։ Նրանք նախ վերցրեցին Վրաստանի մի մասը, հետո փոխեցին քաղաքականությունը, փոխեցին կառավարությունը, և հիմա այնտեղ ռուսամետ իշխանություն է, պրոռուսական դիրքորոշմամբ։ Ոչ մի պատժամիջոց Պուտինի դեմ, բազմաթիվ ռուսներ Վրաստանում»։

«Ռուսաստանի հետ բարեկամությունը նրանց ընտրությունն է, ԵՄ չգնալը նրանց ընտրությունն է», - ասել է Ուկրաինայի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զուրաբիշվիլին կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել «Վրացական երազանք»-ի վրաԲայդենն անհանգստություն է հայտնել Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ«Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը»․ Օրբանը Վրաստանի ընտրությունների մասինԼավրով. Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները