Մոսկվան պատրաստ է քննարկել Թբիլիսիի հետ շփումներն ընդլայնելու առաջարկները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե լինեն շփումների մասին լրացուցիչ առաջարկներ մեր վրացի հարևանների կողմից, իհարկե, մենք կդիտարկենք դրանք։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից», - ասել է Լավրովը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում իշխող ուժին խորհրդարանական մեծամասնություն ապահոված ընտրությունների արդյունքները մերժող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի առաջնորդները տեղի ունեցած քվեարկությունն անվանել են «ռուսական հատուկ գործողություն», «ԿԳԲ-ի հատուկ գործողություն»։