Ռուսաստանը քրեական գործ է հարուցել 14 օտարերկրյա լրագրողների դեմ

Ռուսաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել 14 օտարերկրյա լրագրողների, այդ թվում՝ France 24-ի և շվեյցարական CH Media-ի թղթակիցների դեմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Կուրսկի շրջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

Ռուսաստանի օրենսդրությամբ, սահմանի ապօրինի հատման համար կարող է սահմանվել մինչև հինգ տարվա ազատազրկում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ը «աստիճանաբար դուրս է մղում» ուկրաինական զորքին Կուրսկից՝ սաստկացնելով հարձակումները Դոնբասում. Պուտին