Ուկրաինայի հակաօդային ուժերը սեպտեմբերի 24-ին երկրի 8 շրջաններում խոցել են Ռուսաստանի կողմից արձակված 81 անօդաչու թռչող սարքերից 66-ը։
Ռուսական ռմբակոծությունների թիրախ են դարձել Կիևի, Ժիտոմիրի, Չերկասիի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Սումիի և Միկոլայի շրջանները։
Ուկրաինայի օդուժի հաղորդագրության համաձայն, վաղ առավոտյան հարձակման ժամանակ Մոսկվան կիրառել է նաև հրթիռներ։ Հաղորդվում է մի շարք շրջաններում էներգետիկ ենթակառուցվածքների կրած վնասների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում ուկրաինական ուժերի կողմից դրոնների հարձակման մասին, ռուսական կողմը պնդում է, որ ՀՕՊ-ն ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրկին հարվածներ Զապորոժիեին. հաղորդվում է զոհի ու վիրավորների մասին