Մատչելիության հղումներ

Կրկին հարվածներ Զապորոժիեին. հաղորդվում է զոհի ու վիրավորների մասին


Սեպտեմբերի լույս 24-ի գիշերը ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին։ Տեղի իշխանությունները հայտնում են զոհի ու վիրավորների մասին։

Ըստ Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի՝ հարվածներ են հասցվել կարևոր ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի։

Ֆյոդորովի խոսքով՝ վեց մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ և 15-ամյա տղա։ Նա նաև նշել է, որ անցած օրվա ընթացքում ռուսական բանակը 321 հարված է հասցրել Զապորոժիեի շրջանի 10 բնակավայրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG