Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 10 հազար միգրանտներ ուղարկվել են Ուկրաինայի դեմ պատերազմելու

Ռուսաստան - Ներգաղթյալներ միգրացիոն կենտրոնում, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած միգրանտներից ավելի քան 30 հազարը վերցված են հաշվառման, և արդեն շուրջ 10 հազարն ուղարկվել են «հատուկ ռազմական գործողության» գոտի։

Նա ասել է, որ Ռուսաստանում մոտավորապես 13 կամ 14 միլիոն ներգաղթյալ կա, «յուրաքանչյուր 10-րդ բնակիչն արտասահմանցի է»: Բաստրիկինը նշել է, որ միգրացիոն նման քաղաքականությունը և ծայրահեղականության աճն անընդունելի է, դա սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Բաստրիկինը խոսել է Սանկտ Պետերբուրգում միջազգային իրավական ֆորումի շրջանակում անցկացված «Միգրացիոն քաղաքականության իրավական ասպեկտները ժամանակակից Ռուսաստանում» նիստում։

Նա ասել է, թե ցանկանում է հանդես գալ առաջարկով՝ խստացնելու պատասխանատվությունը Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվելու համար։

Ըստ Բաստրիկինի հայտնած տվյալների՝ այս տարվա 4 ամիսների ընթացքում 1,2 միլիոն միգրանտ է մտել Մոսկվա, ևս 860 հազարը՝ Սանկտ Պետերբուրգ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տաջիկստանը քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուցՌուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը