Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի Կուրսկի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Բրայնսկի, Օռլովի ու Ռոստովի մարզերը ենթարկվել են ուկրինական անօդաչու թռչող սարքերի տարբեր ինտենսիվության հարձակումների։
Վորոնեժի և Նիժնի Նովգորդի մարզերում, ըստ ռուսական Տելեգրամ ալիքների, թիրախավորվել են ավիաբազաներ։ Պաշտոնական մեկնաբանություններ չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինակական ինքնաթիռային տիպի 117 ԱԹՍ-ներ և 4 մարտավարական հրթիռներ են ոչնչացվել։
Հետևելով Կուրսկի մարզին՝ Բելգորոդի մարզում ևս արտակարգ դրություն է հայտարարվել կապված ուկրաինական ուժերի գործողությունների հետ։
Կուրսկում արտակարգ դրություն էր հայտարարվել մեկ շաբաթ առաջ, երբ ուկրաինական ուժերը մտան այդ մարզի տարածք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդի մարզում տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել