Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետը Բաքվում է

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով Բաքվում է։

«Այցի ընթացքում Նարիշկինը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի Պետական անվտանգության և Արտաքին հետախուզության ծառայությունների ղեկավարների հետ», - հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական հետախուզության պետ Օրհան Սուլթանովի և պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում «հետախուզության և հակահետախուզության մարմինների գլխավոր խնդիրներից մեկը արտերկրում կազմակերպվող հակառուսական և հակաադրբեջանական ուղղվածության գործողությունների բացահայտումն ու կանխումն է»։