Ռուսաստանի հարաբերությունները բարեկամ երկրների հետ չեն վատթարանա այն բանից հետո, երբ այդ երկրները որոշել են միանալ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովի հռչակագրին: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, հաշվի կառնենք դիրքորոշումը, որը որդեգրել են տվյալ պետությունները։ Դա կարևոր է մեզ համար։ Մենք կշարունակենք ներկայացնել {Ուկրաինայում ընթացող զինված հակամարտության վերաբերյալ} մեր դիրքորոշումը»,- նշել է Պեսկովը:
Հունիսի 15-ից 16-ը Բյուրգենշտոկում եզրափակիչ հռչակագիրը ստորագրել են մոտ 8 տասնյակ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հունգարիայի, Սերբիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեյցարիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի ստորագրել Ուկրաինայի հարցով համաժողովի ամփոփիչ հռչակագիրը