Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին երրորդ տարին դիմադրող Ուկրաինային 40 միլիոն դոլարի աջակցություն են հատկացրել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի վերակառուցման հարցով միջազգային համաժողովում ելույթ ունենալով շեշտել է՝ Բաքվի հատկացրած գումարներն ուղղվել են բացառապես հումանիտար կարիքներին։
Բայրամովը նաև վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն Ադրբեջանի աջակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովն ու Կուլեբան հանդիպել են Բեռլինում, անդրադարձել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը