Ռուսաստանի վարչապետը մեկնում է Իրան՝ հանդիպելու նախագահի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, արխիվ

Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Կրեմլը հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին կմեկնի Թեհրան՝ հանդիպելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլա»-ի զինյալների վրա Իսրայելի հարձակումները:

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

Արևմուտքը Թեհրանին մեղադրում է Ռուսաստանին զենք, մասնավորապես մահաբեր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Իրանը դա հերքում է։

Չնայած վարչապետի պաշտոնին, Միշուստինը քիչ իշխանություն ունի Ռուսաստանում՝ իրական առաջնորդությունը նախագահինն է, սակայն ուղևորությունը կարող է դիտարկվել որպես Իրանին աջակցության քայլ Մերձավոր Արևելքում եղած իրավիճակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ավիահարված է հասցրել Եմենի նավահանգստին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտնում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանվելու մասին