Ռուսական զորքերը գիշերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու հոգի, որից մեկը՝ երեխա, հայտնել են Ուկրաինայի իշխանությունները:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փոխանցում է, որ ևս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, ծանր վիրավորվել են հարձակման հետևանքով։
Հրթիռի բեկորներն ընկել են մայրաքաղաքին հարող Բրովարի շրջանում բնակելի շենքերի վրա։ Եվս հինգ շրջաններ հարձակման են ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից՝ ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի։
Ռուսաստանում Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, հայտնել է, որ գիշերը բնակելի շենքի վրա ընկած խոցված ուկրաինական հրթիռի բեկորներից տուժել է 13 մարդ։ Տուժածներից երկուսը, ըստ նրա, գտնվում են ծանր վիճակում։
Կուրսկի քաղաքապետ Իգոր Կուցակի խոսքով՝ քաղաքը գտնվում է օդային ռմբակոծության սպառնալիքի տակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտարարել է «պատերազմի տեղափոխման» մասին Ռուսաստանի տարածք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բելառուսի օդային տարածքում ուկրաինական թիրախներ են խոցվել»․ Լուկաշենկո