Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի տարածք «պատերազմը տեղափոխելու» մասին։
Երեկոյան ուղերձում նա ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին արդեն մի քանի անգամ զեկուցել է իրեն ռազմաճակատում տիրող իրավիճակի և «պատերազմն ագրեսորի տարածք տեղափոխելու մասին»։
«Ուկրաինան ապացուցում է, որ իսկապես գիտի, թե ինչպես վերականգնել արդարությունը և երաշխավորում է ագրեսորի վրա հենց այնպիսի ճնշում, որն անհրաժեշտ է», - շեշտել է Զելենսկին։
Այս հայտարարությունն արվել է Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ մարտերը շարունակվում են օգոստոսի 6-ից՝ ուկրաինական բանակի մուտքից հետո։