Ռուս զինվորականները 50 հազարանոց զորք են կազմել, այդ թվում՝ հյուսիսկորեական բանակի անդամներից՝ վերադարձնելու Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրավված տարածքները, կիրակի օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաներին։
Ըստ ամերիկյան գնահատականների՝ Ռուսաստանն այնպես է կենտրոնացրել իր ուժերը, որպեսզի իր զինվորներին դուրս չբերի Մոսկվայի համար կարևոր ուղղություն համարվող Ուկրաինայի արևելյան հատվածից։
Նշվում է նաև, որ ռուսական կողմն ակնկալում է ճնշում գործադրել միաժամանակ մի քանի ուղղություններով։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ առաջիկա օրերին ակնկալում են ռուսական խոշոր հարձակում Կուրսկի ուղղությամբ նաև Հյուսիսային Կորեայի ուժերի մասնակցությամբ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հայտարարում է, որ Կուրսկի մարզում 8000 հյուսիսկորեացի զինվոր պատրաստ է մարտերին