Մատչելիության հղումներ

Զելենսկին պնդում է՝ Կուրսկում հյուսիսկորեական զորքերի թիվը հասել է 11 հազարի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի 11 հազար զինծառայողներ հասել են Ռուսաստանի Կուրսկի շրջան։

Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայություններն իրեն տեղեկացրել են տեղաշարժերի մասին և ափսոսանք հայտնել, որ արևմտյան դաշնակիցներն ավելի կոշտ չեն արձագանքել։

«Կուրսկի շրջանում արդեն 11 հազար (հյուսիսկորեացի) կա», - ասել է Զելենսկին՝ նշելով, - «ցավոք սրտի, մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ և մեր գործընկերների արձագանքի ոչ մի աճ»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գնահատականների համաձայն՝ Ռուսաստան տեղափոխված հյուսիսկորեական զորքերի թիվն այժմ կազմում է մոտ 12 հազար, այդ թվում՝ 500 սպա, որոնցից երեքը՝ գեներալներ։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու ժոզեպ Բորելը նոյեմբերի 4-ին Սեուլում հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Թաե Յուլի հետ։ Նրանք համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG