Կիրանց -Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը երեկ մեկնարկել է, այն կբերվի միջազգային ստանդարտների, հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար», - գրել է նա սոցիալական ցանցում՝ հավաստիացնելով, որ ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:
Սա այլընտրանքային ճանապարհն է, որի անհրաժեշտությունն առաջանում է սահմանազատման արդյունքում։ Այն անցնելու է Աճարկուտ գյուղով և Կիրանցի նորակառույց դպրոցին հարակից հատվածով միանալու է այժմ գործող ճանապարհին։
Միջպետական ճանապարհի մի՝ կամուրջի հատվածը սահմանազատման գործընթացից հետո անցնելու է Ադրբեջանին։
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարությանը՝ հաստատել էին, որ սահմանազատման արդյունքում Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը Կիրանցի մոտ լարվեց. ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում 3 սյուն է տեղադրվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին են անցնում Հայաստանի դե յուրե տարածքները. սահմանադրագետ