«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է 25-ամյա Ռուսաստանի քաղաքացի, հայտնում է Հայաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ ժամը 1-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքից Երևան չվերթից հետո։
Ըստ նույն աղբյուրի՝ ձերբակալվածը Իվան Չ.-ն է, որը անցյալ տարվա ապրիլից Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր Ռուսաստանի զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով։
Ռուսաստանում նրա համար նշանակված խափանման միջոցը կալանքն է:
3 օր առաջ Հայաստանում ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ է արձակվել Մոսկվայի շրջանի ուսուցչուհի Նատալյա Տարանուշենկոն, որը Երևան է ժամանել Տիվայից։
Նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում է «ահնհայտ սուտ տեղեկություններ տարածելու» հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ձերբակալվել է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցին