Հայաստանում բերման է ենթարկվել դասալքության կասկածանքով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուրի Տ․-ն, հայտնում են ոստիկանությունից։
Նա գտնվում է զինվորական հսկողության ներքո։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը, հավելում են ՀՀ իրավապահ կառույցից։
Պարզ չէ՝ խոսքը մոբիլիզացված, թե շարքային զինվորականի մասին է։
Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ մեկնել են Հայաստան։