ՌԴ ցամաքային ուժերն այժմ ավելի մեծ են, քան 2022-ի փետրվարին, սակայն դրանց որակը նվազել է․ Բաուեր

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուեր, արխիվ

Ռուսաստանի ցամաքային ուժերն այժմ ավելի մեծ են, քան 2022 թվականի փետրվարին` Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, սակայն դրանց որակը նվազել է, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը՝ մատնանշելով Ռուսաստանի զինված ուժերի տեխնիկայի վիճակը և զինվորների պատրաստվածության մակարդակը։

«Այս պահին ռուսները նույն սպառնալիքը չեն, ինչ 2022 թվականի փետրվարին, ուստի մենք մի քիչ ժամանակ ունենք պատրաստվելու», - ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ դա նշանակում է ներդրումների ավելացում պաշտպանական արդյունաբերության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ Բորել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռյուտե․ «Կիևին մատակարարվող զենքերի կիրառման սահմանափակումները սխալ էին»