Հուլիսի լույս 3-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքը ենթարկվել է ավտոնոմ նավակների հարձակման, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Ջրային տարածքի զննության համար քաղաքի լողափերը փակվել են։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Նովոռոսիյսկի ուղղությամբ ընթացող ավտոնոմ երկու նավակների ոչնչացման մասին։
Գերատեսչությունը նաև հաղորդել է Բելգորոդի շրջանում հինգ, Բրյանսկի մոտ չորս, Մոսկվայի վրա մեկ ԱԹՍ խոցելու մասին։
Կիևը հիմնականում չի արձագանքում այս հաղորդումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ Նովոռոսիյսկի ենթակայանում, 26 հազար մարդ մնացել է առանց հոսանքի